Կարիերայի ստեղծման պատմությունը
ՍՊՔ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006 թ․ ՍՊՔ գիտական խորհրդի որոշմամբ: Կենտրոնն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինար-դասընթացներ, աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, այդ թվում՝ գործատուների ներգրավմամբ խորհրդատվական հանդիպում-քննարկումներ (ինչպես կազմել ինքնակենսագրություն, ճիշտ ներկայանալ գործատուին, ստեղծել կարիերա), իրականացրել է կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր, տարաբնույթ ծրագրեր, որոնք հաջողությամբ իրագործվում են նաև այսօր։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնում է թափուր աշխատատեղերի, պրակտիկաների, կամավորական աշխատանքների, ծրագրերի և այլ հնարավորությունների մասին։
Կենտրոնի ջանքերով ստեղծվել է Ձեռնարկությունների հետ ՍՊՔ համագործակցության ինտերնետային պորտալ։
Թափուր աշխատանքային վայրեր
Վարչատնտեսական համակարգող
Պահանջվում է մասնագետ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Պարտականություններ՝ վարչատնտեսական աշխատանքներ, ռեսուրսների կառավարում:
Մանրամասներ
Ուսուցիչ (Հայոց լեզու և գրականություն)
Թափուր դրույք՝ 8 դասաժամ «Երևանի հ. 107 հիմնական միջնակարգ» ՊՈԱԿ-ում: Պահանջվում է համապատասխան կրթություն:
Մանրամասներ
Ավագ մասնագետ (Էկոնոմիկայի նախարարություն)
Թափուր պաշտոն հանրային ներդրումների քաղաքականության վարչությունում: Պարտականություններ՝ նախագծերի վերլուծություն:
Մանրամասներ